Ընկերության տնօրենների խորհուրդն ընդունել է նրա առաջարկը։
Իլոն Մասքը, որ երկու շաբաթ առաջ Twitter-ի սեփականատերերին առաջարկել էր վաճառել ընկերությունը, հայտարարել է, որ այդ սոցիալական ցանցը չիրականացված հսկայական ներուժ ունի, որն ինքը կարող է իրականացնել։
Ապրիլին Մասքը գնել է Twitter-ի բաժնետոմսերի 9,2 %-ը 2,89 մլրդ դոլարով և դարձել այդ ընկերության ամենախոշոր բաժնետերը։
Ներկա գործարքի քննարկումը, որի հեռանկարները դեռ մեկ շաբաթ առաջ անորոշ էին թվում, արագացել են անցյալ շաբաթվա վերջին, այն բանից հետո, երբ Մասքն իր կողմն է քաշել ընկերության բաժնետերերին և նրանց բացատրել գործարքի ֆինանսական մանրամասները։
Հայտնվելով բաժնետերերի ճնշման ներքո՝ Twitter-ն սկսել է բանակցել Մասքի հետ, որը յուրաքանչյուր բաժնետոմսի համար առաջարկել է 54,20 դոլար։ Երբ այս լուրը տարածվել է, Twitter-ի բաժնետոմսերի գինը բորսայում աճել է 6 տոկոսով։
Մասքն արդեն մի քանի փոփոխություններ է առաջարկել՝ հրապարակվող նյութի սահմանափակումները մեղմացնելուց մինչև ֆեյք հաշիվները արմատախիլ անելը։
Իլոն Մաքը մոլորակի ամենահարուստ մարդն է։ Forbes ամսագիրը նրա ունեցվածքը գնահատում է 273,6 մլրդ դոլար։
Փոխանցում է BBC-ն։