Իլոն Մասքի տրանսգենդեր դուստրը խզում է կապը հոր հետ

526

Իլոն Մասքի 18-ամյա սեռափոխված դուստրը դիմում է ներկայացրել դատարան անունն ու ազգանունը փոխելու վերաբերյալ։

Ինչպես ասվում է դատական փաստաթղթերում՝ Վիվիան Ջեննա Ուիլսոնը (ծնունդով՝ Քսավիե Ալեքսանդր Մասք) ուզում է իր կենսաբանական հորից ազատվել «հարազատության ցանկացած ձևից»։ Նա խնդրել է ծնվելիս իրեն տրված արական անունը պաշտոնապես փոխել իգականի և նոր ծննդյան վկայական տալ իրեն։

Փաստաթղթերը դատարան են հանձնվել դեռ ապրիլին։ Թե ինչ հակասություններ են նման դրամատիկ շրջադարձի հասցրել Մասքի ընտանիքում՝ լրագրողներն առայժ չգիտեն․ ո՛չ Tesla-ի և SpaceX-ի հիմնադիրը, ո՛չ էլ նրա դուստրը դեռ չեն մեկնաբանել այս լուրը։

Մասքը Քսավիեի մոր՝ Ժյուսթին Ուիլսոնի հետ ամուսնացած է եղել 2000-2008 թվականներին։ Նրանց առաջին երեխան հանկարծամահ է եղել տասը շաբաթական հասակում։ Այնուհետև Ուիլսոնը երկվորյակ է ունեցել՝ Քսավիե և Գրիֆֆին, ապա՝ եռյակ՝ Դեմինա, Կայա և Սաքսոնա։

Մասքը նաև երկու երեխա ունի կանադացի երգչուհի Գրայմսից՝ X Æ A-12 անունով տղա և Էկզա Դարք Սայդիրիել անունով աղջիկ։ X Æ A-12-ի դեպքում կարելի է խոսել միայն կենսաբանական դաշտի մասին, քանի որ ծնողները խոստացել են երեխային հնարավորություն տալ ընտրելու իր սեռը, երբ մեծանա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ դեսպանատան հարակից տարածքն անվանվել է «ԴԺՀ հրապարակ»
Հաջորդ հոդվածըՈ՞ւմ պատվերն է կատարում Պետրոս Մակեյանը