‘
Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը Repucom’s Celebrity DBI կազմակերպության հետազոտության արդյունքում ճանաչվել է Իսպանիայի ամենաազդեցիկ մարզիկ: Այս մասին տեղեկացում է AS-ը:
Իսպանիայի հավաքականի ավագին հաջորդում են կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Խերարդ Պիկեն, Չավին ու Անդրես Ինյեստան, բասկետբոլիստ Պո Գազոլը, Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, թենիսիստ Ռաֆայել Նադալը, «Միլանի» հարձակվող Ֆերնանդո Տորեսը, բասկետբոլիստ Ռիկի Ռուբիոն և Կասիլյասի ակումբակից Սերխիո Ռամոսը:
‘