‘Իկեր Կասիլյասն անցկացրել է կարիերայի 1000-րդ հանդիպումը’

1243

Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասն անցկացրել է կարիերայի 1000-րդ հանդիպումը։ Դա տեղի է ունեցել «Բելենենսեշի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի խաղում, որում «Պորտուն» հաղթել է 2։0 հաշվով։

36-ամյա դարպասապահը 725 հանդիպում անցկացրել է Մադրիդի «Ռեալի» կազմում, 167 անգամ դաշտ է դուրս եկել Իսպանիայի ազգային հանաքականի մարզաշապիկով, իսկ «Պորտուի» կազմում հանդես է եկել 108 անգամ։

«Ռեալի» լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսից հետո Կասիլյասը երկրորդ իսպանացին է, որը հատում է 1000 խաղի սահմանագիծը, գրում է Marca-ն։

Նախորդ հոդվածը‘Դե Խեան 5 տարով կերկարաձգի պայմանագիրը’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ԲԿՄԱ հանդիպումը կսպասարկեն չեխ մրցավարները’