‘
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնայի» եւ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումներից առաջ նշել է, որ Իսպանիայի Գավաթում կատալոնացիների նկատմամբ տարած հաղթանակը դրական է ազդել մադրիդցիների տրամադրվածության վրա:
«Բնականաբար, մենք ավելի մեծ վստահություն ձեռք բերեցինք «Բարսայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հուսով ենք, որ նման հանդիպումների հաղթական շարքը կարող է մեր համար շրջադարձային լինի, հատկապես՝ կատալոնացիների հետ մրցակցությունում: Մենք դեռ պետք է Մանչեսթեր գնանք, որտեղ Մադրիդի ոչ-ոքիից հետո պետք է հաղթել: Անգլիայում մենք կփորձենք գոլ խփել եւ բաց չթողնել»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում AP-ը:
‘