‘Իկեր Կասիլյաս. Մոուրինյոյին հաջողություն եմ մաղթում «Չելսիում»’

1004

«Ռեալի» դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլյասը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի տեղափոխությունը «Չելսի»:

«Ես Մոուրինյոյից նեղացվածություն չունեմ: Ես նրա հետ երբեք վատ չեմ վարվել: Նա որոշում է կայացրել, որը, ինչպես ինքն է մտածել, ակումբի համար լավագույն լուծումը կլիներ: Ես նրա դեմ ոչինչ չունեմ:

Ցավոք, մենք չկարողացանք հասնել մեր առջեւ դրած նպատակներին, չկարողացանք նվաճել Չեմպիոններ լիգան, բայց ես Մոուրինյոյին «Չելսիում» հաջողություն եմ մաղթում, որովհետեւ նա  «Ռեալի» համար էր աշխատում»,- ասել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Չելսիի» հետ 4-ամյա պայմանագիր է կնքել:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը, հնարավոր է՝ ենթարկվի երրորդ վիրահատության’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում բողոքի ալիքը մարո՞ւմ է’