‘Իկեր Կասիլյաս. Մոուրինյոն ինձ չի բացատրել իր որոշումը’

605

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը, որը նորից հայտնվել է թիմի հիմնական կազմում, նշել է, որ Ժոզե Մոուրինյոն այդպես էլ չի բացատրել իրեն պահեստայինների նստարանին թողնելու պատճառները:

«Մոուրինյոն իր որոշումն չի բացատրել՝ ինձ թողնելով պահեստայինների նստարանին: Բայց նա պարտավոր էլ չէ ինձ հաշվետու լինել: Պետք է միշտ հարգել մարզիչի որոշումը:

Բացի այդ, ցանկանում է երախտագիտությունս հայտնել երկրպագուներին աջակցության համար: 17 տարեկանից ինձ ուշադիր հետեւում են: Այդ ամբողջ ընթացքում հպարտ եմ եղել, որ կրում եմ «Ռեալի» մարզաշապիկը: Շատ ուրախ եմ, որ երկրպագուները դա հիշում եւ գնահատում են:  Ես առանձնահատուկ եմ սիրում իմ ակումբը: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալում»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի կաթոլիկները դեռ լռում են’
Հաջորդ հոդվածը‘Սիրուշոն՝ «Եվրատեսիլ 2013»-ու՞մ’