‘Իկեր Կասիլյաս. «Չի կարելի բավարարվել անցյալի հաղթանակներով»’

869

«Ռեալի»դարպասապահ Իկեր Կասիլյասը ընդգծել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար «Սևիլյա»-ի հետ հանդիպման կարևորությունը: Իսպանացի դարպասապահի խոսքով, երբեք պետք չէ բավարարվել  արդեն եղած, անցյալի հաղթանակներով: Անցած մրցաշրջանում մադրիդցիները հաղթել են Չեմպիոնների լիգայում և նվաճել են Իսպանիայի գավաթը:  

 «Այս մրցաշրջանն սկսում ենք տիտղոսի համար հանդիպումով, որտեղ մեզանից պահանջվում միմիայն հաղթանակ: Պետք չէ բավարարվել անցյալի հաջողություններով, այդ պատճառով մենք այսоր անպայման պետք է հաղթենք: Ինչ վերաբերում է նորեկներին, ապա նրանք, անկասկած, «Ռեալ» կբերեն ինչ-որ նոր բան»,-Կասիլյասի խոսքերն է մեջբերում Marca-ն:

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա Կարդիֆում և կմեկնարկի ժամը 22.45-ին:

Նախորդ հոդվածը‘Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննում է Թեղուտի և Շնողի բնակիչների հայցն ընդդեմ Հայաստանի’
Հաջորդ հոդվածը‘ԿԽՄԿ բանակցություններ է վարում Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու շուրջ’