‘Իկեր Կասիլյաս. «Ռեալի» խաղը կգնահատեի 10-ից 10’

584

Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը, որն այժմ ապաքինվում է վնասվածքից, գնահատել է թիմի խաղը «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Գավաթի 1/2 եզրափակիչ խաղում (3:1):

«Մեզ այս խաղում հաջողվեց վերահսկել բացարձակապես ամեն ինչ: Մենք հուսալի էինք պաշտպանությունում: Ես «Ռեալի» խաղը կգնահատեի 10-ից 10 բալ:

Հուսով եմ, որ մադրիդցիները կվայելեն այս հաղթանակը: «Ռեալը» չի հանձնվի Իսպանիայի առաջնությունում՝ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ:

Կրիշտիանու Ռոնալդուն մեր համար կարեւոր խաղացող է: Այժմ նա հիանալի մարզավիճակում է, այդ իսկ պատճառով հիանալի մարզավիճակում է նաեւ ամբողջ թիմը:

Դիեգո Լոպեսը գերազանց դարպասապահ է: Ես նրան վաղուց եմ ճանաչում: Նա թիմի համար մեծ գործ է անում»,- Կասիլյասի խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Trahatur a divitiarum adhortari կամ լատինախառը թվեր’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ դեսպանին’