‘Իկեր Կասիլյաս. «Սա վերջին երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնների հանդիպում է»’

1008

Իսպանիայի հավաքականի դարպասապահ ԻկերԿասիլյասը Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղի նախօրեին հայտարարել է, որ գերմանացիների հարձակվող Տոմաս Մյուլերն իր խաղաոճով հիշեցնում է նախկին թիմակից, լեգենդար ֆուտբոլիստ Ռաուլին:

«Շատ եմ հավանում Մյուլլերի խաղը: Նա ինձ Ռաուլին է հիշեցնում: Հիանալի կլինի խաղալ Գերմանիայի հավաքականի դեմ:

Համոզված եմ, որ երկրպագուները մեզ արժանիորեն կաջակցեն: Սա վերջին երկու աշխարհի առաջնությունների չեմպիոնների հանդիպում է, ի՞նչը կարող է ավելի լավ լինել: Մեզ գերազանց հանդիպում է սպասում»,-ասել է Իսպանիայի հավաքականի դարպասապահը լրատվամիջոցներին:

Նախորդ հոդվածը‘Մարիո Գյոտցե. «Մենք ռևանշ չենք փնտրում»’
Հաջորդ հոդվածը‘Կրակի մատն(վ)ած ՀՀԿ. Ո՞վ է Հակոբին մատնել թալանի և Իսրայելին՝ կողոպտիչներին’