‘
«Ռեալ Մադրիդի» հիմնական կազմ վերադարձած դարպասապահ Իկեր Կասիլյասը ՉԼ-ի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Կոպենհագենի» դեմ խաղից հետո խոսել է իր հարազատ ակումբը լքելու հավանականության մասին: «Ես 8 ամիս է՝ չէի խաղում, և երբ այդքան ժամանակ չես խաղում, շատ մտքեր ես ունենում, բայց ես ուզում եմ «Ռեալում» խաղալ այնքան ժամանակ, քանի դեռ դա ինձ թույլ են տալիս իմ մարմինն ու գլուխը: «Ռեալի դարպասապահի դիրքը շատ բան է պահանջում: Դիեգո Լոպեսը հանճարեղ էր խաղում, իսկ ես պետք է ավելի շատ աշխատեմ և փորձեմ օգտվել մարզչի ընձեռած հնարավորությունից»,- նշել է Կասիլյասը:
‘