‘
Պարզվել է, որ չորեքշաբթի երեկոյան տարածված լուրը ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան մասին, կեղծ է: Այդ տեղեկությունը հրապարակվել էր Twitter-ում РИА Новости-ի գերմանական միկրոբլոգում: Ավելի ուշ այդ գրառումը հեռացվել էր:
«Գորբաչով-հիմնադրամի» մամլո քարտուղար Վլադիմիր Պոլյակովը «Ъ FM»-ին տրված մեկնաբանության մեջ հերքել է պարոն Գորբաչովի մահվան մասին լուրը: Իր մահվան մասին լուրը հերքել է նաև ինքը՝ 82-ամյա Միխայիլ Գորբաչովը: «Իզուր են հույս փայփայում: Ես ողջ-առողջ եմ: Հետաքրքիր է՝ դա ո՞ւմ դուր չի գալիս: «Նովայա գազետային» խնդրել եմ, որ պարզի, թե ովքեր են տարածում այդ լուրերը»,- ասել է Գորբաչովը:
Թե ինչպես աշխատանքից ազատեցին Վլադիմիր Յակունինին
Հուլիսի 19-ին լրատվական գործակալությունների լրահոսում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, թե «Ռուսաստանի երկաթգծեր» բաժնետիրական ընկերության ղեկավար Վլադիմիր Յակունինը պաշտոնանկ է արվել, և նրա փոխարեն նշանակվել է առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինը: Կես ժամ անց այս լուրը հերքվեց: Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պարոն Յակունինի պաշտոնանկության մասին լուրն անվանեց «կիբեռհանցագործության դրսևորում»:
Ինչպես էին ցանցահենները հայտնել Սպիտակ տանը տեղի ունեցած պայթյունների և Բարաք Օբամայի վիրավորվելու մասին
Ապրիլի 23-ին Associated Press-ի Twitter-յան պաշտոնական էջում լուր հայտնվեց Սպիտակ տանը տեղի ունեցած ահաբեկչության մասին, որի արդյունքում վնասվել էր նստավայրը և վիրավորվել նախագահ Բարաք Օբաման: Պարզվեց՝ այս լուրը սուտ է: Այն արագորեն հեռացվեց լրահոսից, իսկ AP-ի մամլո ծառայությունը հայտարարեց, թե կայքը ենթարկվել է ցանցահենների հարձակմանը:
‘