‘
Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 12-օրա երթը Հայաստանի մարզերում ավարտվեց եւ հասավ Երեւան։
Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքից հետո ցուցարարները փոխադրվեցին Ֆրանսիայի հրապարակ եւ հայտարարեցին, որ այդուհետ հանրահավաքը շարունակվելու է այդ հրապարակում։
«Իմ քայլը» շարժման կազմակերպիչները բազմաթիվ անակնկալներ են խոստանում ՀՀ իշխանությանը։
Առաջին գիշերը խաղաղ է անցել։
Այսօրվա հանրահավաքը ժամը 14.00-ին է։
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքից հետո՝ 14.30-ին, տեղի կունենա ավտոերթ դեպի Ծաղկաձոր, որտեղ հանգրվանել են Հանրապետական կուսակցության խորհրդի անդամները, երբ տեղեկացել են, որ այսօր ցուցարարները մտադիր են շրջափակել այդ կուսակցության կենտրոնական գրասենյակը:
‘