‘«Իյա, իրո՞ք, հա հա». Սերժ Սարգսյանի արձագանքը, երբ իրեն հիշեցնում են իր «պաշտոնը». Տեսանյութ’

5449

Այսօր Բանակի օրվա առիթով Եռաբլուրում էր նաեւ Սերժ Սարգսյանը: Փորձելով որքան հնարավոր է խելքին մոտ պատասխանել լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում Ադրբեջանի այս ագրեսիվ կեցվածքը, Սարգսյանը ասաց՝ Պաշտանության նախարարը կմոտենա՝ իրեն կտաք հարցերը: Սակայն լրագրողի հաջորդ մեջբերմանը, թե ինքը համարվում է երկրի գլխավոր գերագույն հրամանատար, Սարգսյանը հերթական անգամ պատասխանեց «բոցելով»: Նա ասաց՝ «իյա, իրո՞ք» ու բարձր ծիծաղելով հեռացավ:

Տեսանյութը՝ ԳԱԼԱ-ի:


Նախորդ հոդվածը‘Australian Open. Ռաֆայել Նադալը դուրս է մնացել պայքարից’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է ժամանել Հայաստան’