Ինդիան Ուելս․ Կարեն Խաչանովը երրորդ շրջանում է

45

Ռուսաստանցի Կարնեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։

Հայ թենիսիստը մրցել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի հետ եւ առավելության է հասել 6։2, 7։5 հաշվով։ Պայքարը տեւել է 1 ժամ 37 րոպե։

Օլիմպիական փոխչեմպիոնի հաջորդ մրցակիցը կլինի իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստան։

Ինդիան Ուելսի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 8 միլիոն դոլար է։

Նախորդ հոդվածըՖիլ Ջոնս․ Սոցիալական ցանցերը թշնամական միջավայր են երիտասարդ ֆուտբոլիստների համար
Հաջորդ հոդվածըՏիբո Կուրտուա․ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն դեմ են Սուպերլիգայի ստեղծմանը, բայց իրենք ճիշտ նույն բանն են անում