‘
Ինդոնեզիայի իշխանություններն ու բնակիչները, ինչպես նաև սոցիալական ցանցերի օգտատերերն ամբողջ աշխարհում, հետմահու արժանին են մատուցում 21-ամյա ավիադիսպետչեր Անտոնիուս Գունավան Ագունգին, որը սեփական կյանքի գնով փրկել էր մարդատար օդանավը՝ այն դուրս բերելով աղետի գոտուց:
Անցյալ ուրբաթ երիտասարդ կարգավարը ղեկավարելիս է եղել մարդատար ինքնաթիռի թռիչքը Պալուի օդանավակայանից՝ այն պահին, երբ ստորգետնյա ուժեղ ցնցումներ են սկսվել: Բայց նա հրաժարվել է լքել փուլ եկող դիսպետչերական աշտարակը, մինչև որ ինքնաթիռը օդ է բարձրացել: Դրանից հետո նրան չէր մնում այլ բան անել, քան դուրս թռչել աշտարակի պատուհանից, քանի որ մյուս ճանապարհներն արդեն անմատչելի էին:
Կողոսկրերի ու վերջույթների բազմաթիվ կոտրվածքների հետևանքով երիտասարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Սոցցանցերի օգտատերերը Ագունգին հերոս են անվանում: «Հերոսական արարք է: Բարի ճանապարհ դեպի երկինք, Ագունգ: Հանգչիր խաղաղությամբ»:
Փոխանցում է BBC-ն:
‘