Ինդոնեզիայի առափնյակում 6,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել։
Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 10 հազար բնակչություն ունեցող Տոբելո քաղաքից 183 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը 100 կմ խորության վրա է։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Փոխանցում է tass.ru-ն։