‘Ինդոնեզիայի մայրաքաղաքը ջրի տակ է անցնում ‘

648

Սեզոնային անձրևների պատճառով առաջացած ջրհեղեղը ողողել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտան: Հունվարի 17-ին իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել: Բնության տարերքի պատճառով ավելի քան 20 հազար մարդ տարհանվել է, չորս զոհ կա, հայտնում է Mignews-ը:

Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել մայրաքաղաքի արևելյան հատվածում, որտեղ ջրի մակարդակը հասել  է 3 մետրի:

Ջրով ողողվել է նաև նախագահական նստավայրը, որի սրահներում ջրի մակարդակը 30սմ-ից 1մ է կազմում:

Ջակարտայի մերձակայքում գտնվող Բանտեն քաղաքում ջրհեղեղի հետևանքով առաջացած սողանքը շուրջ 120 հազար մարդու անօթևան է թողել:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի վարչապետը հնարավոր է համարում ԵՄ-ի փլուզումը’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Զինված ուժերում 2012 թ. մահացությունների թիվը 2011 թ. համեմատ չեն նվազել’