Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է ASEAN-ի գագաթնաժողովը

309

Հարավարևելյան Ասիայի պետությունների միության (ASEAN) գագաթնաժողովը երեքշաբթի մեկնարկել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հատուկ ընդգծել է կազմակերպության մասնակիցների միասնության և հավասարության ապահովումը։

«Ուզում եմ ընդգծել, որ ASEAN-ի միասնությունը մինչև հիմա լավ վիճակում է։ Այդ հավասարությունը, որ տեսնում եմ, հիմա հազվադեպ է դարձել աշխարհում։ Շատ անարդարություններ և հակամարտություններ տեղի են ունենում հենց հավասարության բացակայության պատճառով»,- ասել է Վիդոդոն։

Ըստ Վիդոդոյի՝ ASEAN-ը չպետք է համաշխարհային տերություններից որևէ մեկի շահերը ներկայացնող հարթակ դառնա, այլ դրա փոխարեն հարկավոր է ջանքերը համախմբել՝ տարածաշրջանում և աշխարհում ծագած ընդհանուր խնդիրները կարգավորելու համար, նաև շարունակել աշխատել կայունությանն ու բարգավաճմանը աջակցելու ուղղությամբ։

ASEAN-ի գագաթնաժողովը, ինչպես նաև  հրավիրված պետությունների և տարածաշրջանների ներկայացուցիչների հանդիպումները Ջակարտայում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 7-ը։ Տեղական դիտորդների կարծիքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվող առանցքային թեմաները կարող են լինել ճգնաժամը Մյանմայում և մի քանի երկրների տեսակետից՝ Հարավչինական ծովում վիճելի ջրատարածությունները։

ASEAN-ը հիմնադրվել է 1967 թ․ և միավորում է 10 երկրներ՝ Բրունեյ, Վիետնամ, Ինդոնեզիա, Կամբոջա, Լաոս, Մալայզիա, Մյանմա, Սինգապուր, Թաիլանդ և Ֆիլիպիններ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Այաքսի» տնօրեն․ Սպերցյանի նման խաղացողի հնարավոր չէ գտնել այդ տրանսֆերային գնով
Հաջորդ հոդվածըՆեյմար․ Փարիզում Մեսսին զգաց, թե ինչ է դժոխքը