‘
Փրկարարները հայտնաբերել են Air Asia ավիաընկերության կորած ինքնաթիռը: Այդ մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Ինդոնեզիայի փրկարարական ծառայության ղեկավար Բամբանգ Սոէլիստիոն:
«Այս պահին մենք կարող ենք հաստատել, որ մնացորդները Air Asia-ի օդանավինն են»,- ասել է նա: Պաշտոնյայի խոսքով, Պանգկալան քաղաքի մոտ ծովում հայտնաբերվել են ուղետար սալոնի դուռը եւ բեռնախցիկի լյուկը.
Վերջին տվյալներով, ինդոնեզացի փրկրարարնեը ծովից վեց մարմին են հանել, ենթադրաբար, կորած A320-200-ի ուղեւորներ:
Դեկտեմբերի 28-ին Air Asia ավիաևընկերության օդանավը ռադարբների էկրանից անհետացել է թռիչքից 40 րոպե անց:
‘