‘Ինդոնեզիան՝ տարերքի նոր հարվածների տակ’

2376

Երկրաշարժ, ցունամի, սողք, ու հիմա էլ՝ հրաբխի ժայթքում.այս բոլոր դժբախտությունները Ինդոնեզիայի վրա են թափվել մեկ շաբաթից պակաս ժամանակում:

Չորեքշաբթի Սոպուտան հրաբուխը մոխրի 4 կիլոմետր բարձրության սյուն է արտանետել: Բացի այդ՝ Կենտորնական Սուլավեսի շրջանում կրկին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Օդերևութաբանության, կլիմայի և երկրաֆիզիկայի գործակալության տվյալներով՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը եղել է անցյալ ուրբաթ երկրաշարժից խիստ տուժած Պալու քաղաքից ընդամենը 20 կմ հեռու:

Պաշտոնական տվյալներով՝ երկրաշարժների, ցունամիների ու սողքերի պատճառով զոհերի թիվն անցնում է 1200-ից: Արդեն հինգերորդ օրն է՝ փրկարարներն աշխատում են անդադար՝ ջանալով փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած մարդկանց: Ընդ որում՝ դեռ չի հաջողվել հասնել դժվարամատչելի շրջաններ: Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ ցանկացած պահի վտանգավոր հիվանդությունների բռնկում կարող է տեղի ունենալ:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» դիտարկում է Վալվերդեի փոխարեն հրավիրել ակումբի լեգենդին ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆաբրեգասը նոր ակումբ է փնտրում’