‘
Ինդոնեզական Բալի կղզու վրա հրաբխի ժայթքումը գրեթե անխուսափելի է, երկրի իշխանությունները հայտնում են, որ հրաբխային ակտիվությունը հասել է գագաթնակետին:
Այնուհանդերձ, Ինդոնեզիայի իշխանությունը նշում է, որ հրաբխի ժայթքման ճիշտ ժամանակը կանխատեսել հնարավոր չէ:
Նախօրեին հրաբխի մերձակայքում հարյուրավոր ստորգետնյա ցնցումներ են արձանագրվել: Վտանգավոր շրջանի շուրջ 57 հազար բնակիչ տարհանվել է:
Բալիի ամենանշանավոր հանգստավայրերը` Կուտան եւ Սեմինյակը, Ակունգ հրաբխից մոտ 70 կիլոմետրի վրա են գտնվում: Իշխանությունները վստահեցնում են, որ Բալիի օդանավակայանն աշխատում է սովորական ռեժիմով:
‘