‘Ինիեստան՝ Կատալոնիայի անկախության մասին’

2259

 «Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինիեստան իր կարծիքն է հայտնել Կատալոնիայի՝ անկախանալու և Իսպանիայի կազմից դուրս գալու հարցի վերաբերյալ:

— Բարդ է այդպիսի իրավիճակները հրապարակավ մեկնաբանելը: Այն, ինչ հիմա կատարվում է, առանձին թեմա է: Մի բան գիտեմ. համապատասխան մարդիկ պետք է նստեն քննարկումների սեղանի շուրջ, լսեն միմյանց և խելամիտ որոշում կայացնեն: Արեք դա հանուն մեզ, ցանկանում ենք խաղաղ երկրում ապրել,- գրել է Ինիեստան իր թվիթերյան միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անկախության հանրաքվե է կայացել, բայց Մադրիդը չի ընդունում դրա արդյունքները: Ողջ օրը ոստիկանության և Կատալոնիայի բնակչության միջև դաժան բախումներ եղան, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ մարմնական վնասվածքներ ստացան:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ն հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի 4 ֆուտբոլիստի ծառայությունով’
Հաջորդ հոդվածը‘Հարի Քեյն. Երբեք չեմ բացառել, որ կարող եմ տեղափոխվել Լա Լիգա ‘