‘Ինիեստան կարծում է, որ «Բարսելոնա»-ում իր ապագան անորոշ է’

2075

‘

«Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինիեստան El Pais-ին տված հարցազրույցի ժամանակ կասկած է հայտնել կատալոնական ակումբում իր պագայի առնչությամբ.

«Կա՞ արդյոք իրական հնարավորություն, որ ես կհեռանամ «Բարսելոնա»-ից: Ընդհանրապես ես դեռ նոր պայմանագիր չեմ կնքել: Հիմա ես մի բան եմ զգում, որը նախկինում չեմ զգացել, սակայն կարծում եմ, որ դա նորմալ է: Դեռևս երեք տարի առաջ չէի կարող պատկերացնել այսպիսի սցենար: Կարճ ասած՝ հիմա ես մտածում եմ իմ ապագայի մասին, սակայն նախկինում դա չէի անում»,- նշել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Անդրես Ինիեստան «Բարսելոնա»-ի սան է և ամբողջ կարիերայի ընթացքում կրել է «կապտանռնագույններ»-ի մարզադաշապիկը: Նրա գործող պայմանագիրը կատալոնական գրանդի հետ նախատեսված է մինչև 2018 թվականի ամառը: 

‘

Նախորդ հոդվածը‘Հայտնի է, թե երբ Իբրահիմովիչը նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի»-ն մտադիր է վճարել Մեսսիի հրաժարագինը’