‘Ինիեստան համաձայնության չի եկել «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագրի հարցում’

2106

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ նա ակումբի հետ համաձայնության է եկել նոր պայմանագրի շուրջ: 

 — Կարո՞ղ ենք արդեն վստահորեն ասել, որ դուք կերկարաձգեք պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ:

 — Ոչ, չենք կարող: Այդ տեղեկությունները սուտ են,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, «կապտանռնագույններ»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր որ ակումբը Ինիեստայի հետ նախնական համաձայնության է եկել նոր պայմանագրի հարցում: 

Նախորդ հոդվածը‘Լևոն Պաչաջյանը հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Աջափնյակում’