‘
«Բարսելոնա»-ի ավագ Անդրես Ինիեստան, ով մինչև կարիերայի ավարտը պայմանագիր է կնքել ակումբի հետ, խոսել է իր խաղընկեր Լիոնել Մեսսիի ապագայի մասին:
«Կարծում եմ՝ Լեոյի շուրջ ստեղծված իրավիճակում ամեն բան կարգին է: Ակումբը ցանկանում է պահել Լեոյին, Լեոն ցանկանում է մնալ: Հուսով եմ, որ «Բարսելոնա»-ում նրա պատմությունը երբեք չի ավարտվի:
Նա յուրահատուկ է, մենք չենք կարող առանց նրա, ու ենթադրում եմ, որ ակումբը ևս այդպես է մտածում: Պայմանագրի ժամկետի երկարաձգումը ժամանակի հարց է: Սակայն ես հույս ունեմ, որ նա որքան հնարավոր է դա շուտ կլինի», — իսպանացու խոսքերն է փոխանցում FourFourTwo-ն:
‘