‘Ինձագին կարող է փոխարինել Ալեգրիին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում’

640

Մրցաշրջանի սկզբում «Միլանի» գրանցած վատ արդյունքները ստիպում են Իտալիայում դարձյալ խոսել այն մասին, որ «ռոսոներիի» գլխավոր մարզիչ Մասիմիլյանո Ալեգրին կարող է առաջիկայում պաշտոնանկ արվել: Ինչպես և նախորդ մրցաշրջանում էր, այս պահին ևս Ալեգրիին փոխարինելու գլխավոր հավակնորդը համարվում է ակումբի նախկին հարձակվող Ֆիլիպո Ինձագին: 40-ամյա Ինձագին ներկայումս մարզում է ակումբի մանկապատենական թիմերից մեկը: Հիշեցնենք, որ անցյալ մրցաշրջանում Ալեգրին և Ինձագին միանման շշուկներից բախվել էին իրար հետ, քանի որ Ալեգրին համարում էր, որ Ինձագին փորձում է օգտվել պահից և համոզել «Միլանի» ղեկավարությանը՝ իրեն վստահել գլխավոր մարզչի պաշտոնում:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ՍԴ-ին շտապ 62 մլն դրամ արժողությամբ նոր պատուհաններ են հարկավոր և 2 ավտոմեքենա’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի բուհերը խոշոր հարկատուների ցանկում’