‘Ինյեստա. «Կլասիկոյում կրած պարտությունը չի ազդի «Ատլետիկոյի» հետ խաղի վրա»’

926

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան կարծում է՝ Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում «Ռեալից» կրած պարտությունը չի ազդելու Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի վրա: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին կայանալու է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Բարսելոնա»-«Ատլետիկո» առաջին հանդիպումը:

-Այս պարտությունը չի ազդի երեքշաբթի կայանալիք խաղի վրա: Միշտ էլ ցավալի է պարտվել, միավորներ չվաստակել, բայց պետք է այս Կլասիկոյից ճիշտ հետևություններ անենք և նույն սխալները թույլ չտանք «Ատլետիկոյի» հետ խաղում: Երեքշաբթի պետք է ավելի լավ խաղանք: Մենք շարունակում ենք տիտղոսների համար պայքարը և լավ իրավիճակում ենք,-Ինյեստայի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Նախորդ հոդվածը‘Սկանդալ անգլիական ֆուտբոլում. «Արսենալ»-ի, «Չելսի»-ի և «Լեսթեր»-ի ֆուտբոլիստները դոպի՞նգ են օգտագրոծել’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» ու «Արսենալը» հերքել են The Sunday Times-ի տարածած տեղեկությունը’