‘
Սեպտեմբերի 5-ին լույս կտեսնի «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի ինքնակենսագրությունը, որտեղ ֆուտբոլիստը պատմում է, թե որքան դժվար օրեր է անցկացրել «կապտանռնագույններ»-ի ակադեմիայում:
«Իհարկե, տարօրինակ կթվա, բայց կյանքիս վատագույն օրն անցկացրել եմ Լա Մասիայում: Այնպիսի զգացում ունեի, ասես ինձ լքել էին: Դժվար էր ինձ համար:
Բայց ցանկանում էի այնտեղ լինել, քանի որ հասկանում էի, որ այդպես ավելի լավ կլինի ապագայիս համար: Ես կատարեցի այս ընտրությունը հանուն ինձ: Ես դարձա այնպիսին, ինչպիսին հիմա եմ»,- գրել է Ինյեստան:
‘