‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից հետո (2։1) անդրադարձել է երկու ակումբների ֆուտբոլիստների փոխհարաբերություններին և նշել, որ հիմա դրանք բավականաչափ նորմալ են։
«Աննորմալ էր այն, ինչը կատարվում էր մեր և «Ռեալի» ֆուտբոլիստների միջև որոշակի ժամանակահատվածի ընթացքում։ Մենք միևնույն աշխատանքն ենք կատարում տարբեր ուղղվածություններով, և թող մեր միջև ջերմ հարաբերություններ լինեն։ Ի վերջո բոլորս ֆուտբոլիստներ ենք»,-Ինյեստայի խոսքերը մեջբերված են «AS»-ից։
Հիշեցնենք, որ երկու թիմերի միջև հանդիպումները չափազանց լարված էին հատկապես այն շրջանում, երբ «Ռեալը» գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն։ Այդ տարիներին Կլասիկոները չէին անցնում առանց թիմերի միջև բախումների և փոխադարձ վիրավորանքների։
‘