‘Ինչի՞ց է մահացել Թուրքիայի նախագահ Օզալը’

1123

Մի խումբ քրեագետներ պատրաստվում են արտաշիրմել 1993 թ. վախճանված՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի  դին: Երկրի դատախազությունը նոր հետաքննություն է սկսել Օզալի մահվան կապակցությամբ. նախագահը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել էր սրտի անբավարարությունից, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Հանգուցյալ նախագահի տիկինը, սակայն, կարծում է, որ Օզալին թունավորել են, ընդ որում՝ թույնը խառնված է եղել նարնջի հյութին, որը նախագահը խմել է իր մահվանից մեկ օր առաջ տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Նախագահի զինակիցներն այս վարկածը չեն ընդունում: 

Նախորդ հոդվածը‘Ստեփանակերտի օդանավակայանի առաջին թռիչքի օրն առայժմ հայտնի չէ ‘
Հաջորդ հոդվածը‘Սկսվում է «Վատիլիքս» անունը ստացած գործի դատավարությունը’