‘Ինչի՞ համար է Մեդվեդևը Ժիրինովսկուն նվիրում ՌԴ ԳԱ հյուրանոցի շենքը’

2412

Ինչպես հայտնի է դարձել BBC-ի ռուսական ծառայությանը, կառավարությունը պատրաստվում է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու ինստիտուտին փոխանցել ՌԳԱ՝ Կրեմլից երեք կիլոմետր հեռու գտնվող բազմահարկ շենքը: Իշխանություններն այդպես են վարձահատույց լինում Ժիրինովսկուն՝ իր բազմամյա լոյալության համար:

Կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը նախարարներին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիային և Գիտական կազմակերպությունների դաշնային գործակալությանը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել ՌԳԱ-ին պատկանող՝ Լենինի պողոտայում գտնվող 14 հարկանի շենքը Աշխարհի քաղաքակրթությունների ինստիտուտին փոխանցելու վերաբերյալ: Այդ մասին BBC-ին հաղորդել են Կրեմլին մոտ կանգնած աղբյուրները և մի պաշտոնյա, որն իրավասու չէ պաշտոնական մեկնաբանություններ տալ լրատվամիջոցներին:

Ակադեմիայի մամլո ծառայությունը և փոխվարչապետ Արկադի Դվորնիկովը հաստատել են նման հրահանգ ստանալու փաստը: Մինչդեռ կառավարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ տեղյակ չէ այդպիսի փաստաթուղթ պատրաստելու մասին:

Աշխարհի քաղաքակրթությունների ինստիտուտը ոչ պետական բուհ է, որ հիմնել են ՌԼԴԿ-ն  և անձամբ նրա առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Այն գործում է 1999 թվականից և ուսուցանում «քաղաքագիտություն», «էկոնոմիկա», «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունները: Ուսուցումն արժե տարեկան 80-100 հազար ռուբլի: Բուհի ուսանողության թիվը կազմում է 3,5-4 հազարի: Ժիրինովսկին բազմիցս դիմել է իշխանություններին (այդ թվում՝ անձամբ Պուտինին)՝ ինստիտուտին նոր շենք տրամադրելու խնդրանքով:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Դանիլո. «Մեսսիի գալով «Մանչեսթեր Սիթին» ավելի կհզորանա»’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է’