‘Ինչի վրա է ՊԵԿ-ը ծախսում պետական միջոցները. Մամուլ’

1179

«ՀՀ պետական եկամուտների կոմիտեն մոտ 3.5 մլն դրամ է ծախսել պաշտոնական պատվիրակությունների ընդունման համար։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ապրիլի 22-26-ն անցկացվել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության «Տրանսֆերային գնագոյացման հարցեր» անվանումով 2 դասընթաց։ Եվ 3.5 մլն դրամը ծախսվել է այդ սեմինարի շրջանակներում Հայաստան ժամանած հյուրերի ընդունելության համար։

 Օրինակ՝ որպես հուշանվեր՝ միայն 214 հազար դրամի բրոնզե հարթաքանդակներ են գնվել, «Արարատ» ռեստորանում 1 մլն 260 հազար դրամի ճաշկերույթ է կազմակերպվել։ Բայց ուշագրավը հյուրերին Ծիծեռնակաբերդ տանելու ծախսն է՝ 69 հազար դրամ, իսկ Գառնի-Գեղարդ կամ Զվարթնոց-էջմիածին ուղևորությունը արժեցել է ավելի քան 130-հազարական դրամ։ Նկատենք, որ իր աշխատակիցների համար սեմինարների վրա նման հսկայական գումարներ ծախսելուց հետո ՊԵԿ-ի գործելաոճը չի փոխվում, և միջազգային տնտեսական կազմակերպությունները ՊԵԿ-ին շարունակում են համարել ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Տնտեսական անկումը այլևս հնարավոր չէ թաքցնել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հաճախորդացման մեխանիկա ‘