‘Ինչո՞ւ Գերմանիայի հավաքականը չի դառնա աշխարհի չեմպիոն’

1453

Bereit wie nie («Պատրաստ ենք ինչպես երբեք»)  կարգախոսը շրջանառության մեջ է դրել Mercedes գովազդային գործակալությունը՝ Գերմանիայի հավաքականի Բրազիլիա մեկնելուց առաջ: Այն ասես բնութագրում է գերմանական թիմում տիրող խանաշփոթն ու քաոսը, թեև, հավանաբար գերամանացի գովազդային գործակալները բոլորովին դա ի նկատի չունեին:

Յոահիմ Լյովը գարնանը խիստ դեմքով հայտարարեց, որ աշխարհի առաջնությանը կմեկնեն միայն այն ֆուտբոլիստները, որոնք 100 տոկոսով պատրաստ կլինեն: Առաջին զոհը դարձավ Մարիո Գոմեսը: Նա հասցրեց բուժել իր վնասվածքը, սակայն հավաքականի մարզիչը հարկ չհամարեց  հարձակվողին հավաքաների ժամանակ մարզվելու և լավ մարզավիճակ ձեռբերելու հնարավորություն տալ: Չ՞է որ ասված էր. «Ովքեր պատրաստ կլինեն 100 տոկոսով»: Այնուհանդերձ, մայիսի վերջին Լյովը իրեն գտավ վիրակապված, կաղ և  հազիվ վազող ֆուտբոլիստների շրջապատում:  Մարիո Գոմեսը դարձավ ոչ միայն առաջին, այլև վերջին զոհը:

Հավաքական հրավիրվեցին ողջ խաղաշրջանը բաց թողած Խեդիրան  և վնասվածքից հետո դժվարությամբ վերականգնվող Կլոզեն: Տիրոլում կարգին չեն կարողանում մարզվել Գերմանիայի գավաթի եզրափակչում  վնասվածքներ ստացած Նոյերն ու Լամը: Հերթական վնասվածքից տանջվում է Շվայնշտագերը, որը  «Ռեալի» հետ ձախողված խաղից հետո թերթեր չպետք է կարդա ոչ մինչև ճաշը, ոչ  էլ դրանից հետո.  Այնտեղ նրան հիշեցրել են պարտություններն առանցքային խաղերում:  Ֆուտբոլիստին մեղադրում են   կարճ փոխանցումների և  առանց ջանքի, հարմարավետ փոխանցումներ ստանալու սովորություն համար: Գերմանական մամուլը հիշում է, թե ինչպես էր Աշխարհի առաջնությունից առաջ Լյովը ասում, թե վատառողջ  «Բավարիայի» կիսապաշտպանը ամեն դեպքում կկարողանա իր ամբիցիաները բավարարել: Սակայն Շվեյնշտայգերը ձախողել է մրցաշարը:

Լյովը оրենքի ամբողջ խստությամբ վարվեց նաև Մաքս Կրուզեի հետ. Անգլիայի հետ ընկերական խաղից առաջ վերջինիս հյուրանոցային համարում ինչ-որ կին էին հայտանաբերել( թե ինչի համար էր նա առաջատարին պետք եկել, չի հաղորդվում): Եվ նույնիսկ հարձակվողների խիստ պակասը չստիպեց Լյովին ներել «Բորուսիայի» խաղացողին: Իսկ ահա Կևին Գրոսկրոյցը Բրազիլիա կմեկնի, թեև վերջին ժամանակներում նա դարձել էր սկանդալային իրադարձությունների սիրահարների հետաքրքրության առարկան: Սկզբում նա ինչ-որ իր էր շպրտել մի քաղաքացու վրա, իսկ Գերմանիայի գավաթը ձախողելոց հետո վառ ելույթներ էր ունեցել հյուրանոցում: Գրոսկրոյցը գռեհիկ խոսքեր էր ասել ընդունարանի աղջկա հասցեին, ով հրաժարվել էր ասելու նրա ընկերներից մեկր սենյակի համարը, այնուհետև վիճաբանել էր հյուրանոցի բնակիչներից մեկի հետ, ով փորձել էր պաշտպանել աղջկան: Իսկ հետո, հենց հյուրանոցի սրահում միզել էր՝ բավարարելով իր բնական պահանջները: Հյուրանոցի անձնակազմը երկար նայել է նրա հետևից: «Երիտասարդի վրա պարտությունն է վատ ազդեցություն ունեցել, դա կարելի է հասկանալ: Բացի դրանից, այս ամենը տեղի է ունեցել, երբ դեռ ակումբի տրամադրության տակ էր, այնպես որ թող «Բորուսիան» այս հարցով զբաղվի», – մոտավորապես այսպես էին ասել Գրմանիայի հավաքականի մարզչական շտաբի ներկայացուցիչները՝ հանդուժողականություն ցուցաբերեոլվ այս ֆուտբալիստի հանդեպ:  Գովազդային հոլովակի ժամանակ տեղի ունեցածի հետևանքով Յոահիմ Լյովին վարորդական իրավունքից զրկելը ուրիշ դեպքում կարող էր թյուրմացություն թվալ: Սակայն, ընդհանուր համատեքստում սրանք   դետալներ են, որոնք լրացնում են այս հավաքականում տիրող քաոսը:

«Գերմանական ոգու» անհետացման մասին արդեն հաղորդվել է: Գերմանիայի հավաքականի համար Մաթեուսի, Էֆենբերգի և Կանի նման իսկական  առաջատարներ գտնելու փորձը բերում է ընկճող արդյունքի: Оզիլը դժվարին իրադրություններում նախընտրում է գլուխը ջայլամի նման թաքցնել: Աստված տա, Խեդիրան ու Կլոզեն հասցնեն լավ մարզավիճակ ձեռք բերել և  Աշխարհի առաջնության ժամանակ չստանան նոր վնացսվածքներ:  Ռոյսն ու Գյոտցեն դեռ երիտասարդ են և հավաքականում մի փոքր ամաչում են: Շվայնշտայգերի՝ առաջնորդի հատկությունները նույնպես հարցականի տակ են: Պոդոլսկին հիմնական կազմ չի ընկել: Մնում է հույսը դնել միայն թիմի ավագ Լամայի և Մյուլերի վերջնական հասունացման վրա:

Հավաքականի խաղացողները մամուլում սիրում են պատմել, որ ընտրանիում ակումբային պատկանելիությունը մոռացվում է, սակայն Տիրոլի հավաքներին ներկա լրագրողները հաղորդում են, որ  դա այդքան էլ այդպես չէ: Բավարիացիները նախընտրում են բավարիացիներին, դորտմունտցիները՝ դորտմունցիներին Ի դեպ. ոչ  մի ներկայացուցիչ Դորտմունդի  «Բորուսիա»-թիմային խորհրդում չկա: Այն կազմված է միայն «Բավարիա»-ի ներկայացուցիչներից և լեգեոներներից: Հասկանալի է, որ այս оրգանը չի կարող լուծել այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են կազմի որոշումը և խաղի տակտիկայի ըտրությունը, սակայն  Գերմանիայի փոխչեմպիոնների մեջ կարող է կասկած առաջանա այն մասին, որ իրենց հավաքականում լուրջ չեն ընդունում:  

Դեռևս մեկ տարի առաջ գերմանացիների ինքնագնահատականը շատ ավելի բարձր էր, քան այսоր. «Բավարիան» ու Դորտմունտի «Բորուսիան» արդյունավետ խաղացին «Բարսելոնայի» և «Ռեալի», Չեմպիոնների լիգայում խաղացին գերմանական եզրափակիչ:  Բայց այս մրցաշրջանում իսպանացիների հանդեպ առավելությունը կորսվել է:

Վերջին տարիներին ակնհայտ դաձած հավաքականի կազմի հետ կապված խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են խորացել. Եզրային պաշտպանների ու հարձակվողների պակաս կա, նույն է վիճակը նաև հենակետային կիսապաշտպանների դեպքում, իսկ հարձակվող կիսապաշտպաններն ընդհակառակը, այնքան կան, որ նրանց մեջ կարելի է շփոթվել:

Թույլ  պաշտպաություն, խնդիրներ ստանդարտների իրականացման հետ, վնասվածքների պատճառով  ձախողված նախապատրաստություն,  թիմում ոչ այնքան լավ մթնոլորտ, իսկական առաջնորդների բացակայություն և Յոահիմ Լյովի՝ վճռական պահերին ճիշտ որոշում ընդունելու անկարողություն. Այս տխուր իրողությունը Գերմանիայի հավաքականը շատ խոցելի են դարձնում փլեյ оֆֆ-ում, որտեղ նրանց են սպասում շատ ուժեղ  հակառակորդներ: Նույնիսկ թվում է, որ դժվար կլինի անգամ   խմբային փուլից դուրս գալը (Պորտուգալիան վաղուց է երազում բոլոր նվաստացումների համար վրեժ լուծել Գերմնիայից, Գանան աֆրիկյան լավագույն հավաքականներից է): 

Թեև Գերմանիայի հավաքականում տիրող այս  ճգնաժամին, այնուհանդերձ, հնարավոր է, որ նրա հակառակորդներն ավելի թույլ լինեն և ավելի մեծ խնդիրներ ունենան: Նոյերը իր տեղում կլինի, Շվայնշտագերը…  բոլորի մեջ էլ կա գերմանական ուժեղ բնավորություն, արթուն է  գենետիկական հիշողությունը: Վերջ ի վերջո պատմությունը գիտի ոչ քիչ դեպքեր, երբ հավաքականը հաղթահարել է անբարենպաստ հանգամանքներում: Իսկ պարգևը եղել է 1986-ին, 2002-ին և 2006-ին նվաճած մեդալները:  

Դարպասապահը

 

Երբ Մանուել Նոյերը բուժում էր  Գերմանիայի գավաթի եզրափակչում ստացած ուսի վնասվածքը, Ռոման  Վայդենֆելերը թե’ մարզումների, թե’ Կամերունի հետ խաղի ժամանակ ցույց տվեց, որ պատրաստ է Բրազիլիա մեկնել ոչ թե որպես երկրորդ, այլ առաջին դարպասապահ:.

Ձախ պաշտպան

 

Այս դիրքում հիմնական խաղացող Մարսել Շմելցերը վնասվածքից հետո շատ դանդաղ էր վերականգնվում, ինչից оգտվեց նրա ակումբակիցը՝ Էրիկ Դումը, որը Դորտմունտի  «Բորուսիայի» կազմում դիմակայեց թե Բեյլին, թե Ռոբենին: Մյուս կողմից էլ հույսը դնել շատ երիտասարդ պաշտպանի վրա, որը իր առաջին խաղաշջանն անցկացրեց մեծահասակբերի ֆուտբոլում, փոքր-ինչ ռիսկային է: Հատկապես պետք է հաշվի առնել այն  հանգամանքը, որ այս ֆուտբոլիստի փոխարինող  գերմանական հայտացուցակում չկա: Լամը հրաժարվում է ձախից խաղալ, Գրոսկրոյցը կարող է պետք լինել պաշտպանության աջ եզրում:

Կենտրոնական պաշտպաններ

Մատս Հումելսը, Պեր Մերտեսակերը և Ջերոմ Բոատենգը հավականում են երկու հիմնական տեղին:  З Եվրապայի 2012  թվականի առաջնությունում Հումելսի  կատարած սխալները մոռանալը բավականաչափ դժվար է, բայց մյուս կողմից էլ Բոատենգն է  այս խաղաշրջանում բազմաթիվ հիմարություններ թույլ տվել «Բավարիայի» կազմում:

Աջ պաշտպան

 

Միանշանակ, Ֆիլիպ Լամը:   Գուցե ամեն դեպքում Կևին Գրոսկրո՞յցը: Չէ որ Լամը ողջ խաղաշրջանն անցկացրել է հենակետայինի դիրքում: Ճիշտ է, Գրոսսկրոյցն էլ երկրորդ շրջանում աջ պաշտպանի դիրքում չի խաղացել: Դեռ կա նաև Բոատենգը,  ում Լյովը այս դիրքում փորձարկեց Կամերունի հետ խաղում և, հավանաբար, հասկացավ, որ սխալվել է:

Հենակետային կիսապաշտպաններ

 

Բենդեր եղբայրները և Գյունդողանը չեն մեկնում վնասվածքի պատճառով: Բաստիան Շվայնշտագերը տանջվում է հերթական վնասվածքների պատճառով: Սամի Խեդիրա տենդագին փորձում է լավ մարզավիճակ ձեռք բերել: Կա նաև Ֆիլիպ Լամը, որը, հնարավոր է, դաշտի կենտրոնում ավելի оգտակար լինի, քան պաշտպանությունում. Դեռևս շատ երիտասարդ և անփորձ Քրիստոֆ Կրամերը, որը հիանալի տպավորություն է թողել հավաքների ժամանակ, մնացել է հայտացուցակում և ցանկացած պահի կարող է պետք գալ:

 

 

Հրաձակվողական կիսապաշտպաններ

 

Մարկո Ռոյս.  Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ով դեռևս սխրանքներ չի գործել և առաջատարի կարգավիճակ դեռ չունի:  Թոմաս Մյուլերի վիճակը լավ է, միայն թե, հնարավոր է, որ նա հարկավոր լինի հարձակվողի տեղում: Մեզուտ Оզիլի ուղղակի կարող է ցանկացած պահի դաշտում կորել: Մարիո Գյոցեի անցկացրած խաղաշրջանին միանշանակորեն չի կարելի նայել: Գվարդիոլան կարևորագույն խաղերում նրան միայն  որպես փոխարինող էր մտցնում: Լուկաս Պոդոլսկին և Անդրե Շյուրլեն թվում է, թե լավ մարզավիճակում են, բայց դա միայն թվում է: Լյովը նրանց պահեստային է համարում:  Այստեղ է նաև Յուլյան Դրակսլերը, որը բավարար ու միջակ խաղաշրջան անցկացրեց:

Հարձակվողներ

Միրոսլավ Կլոզեն, անշուշտ, կայուն խաղ է ցուցադրում, բայց ահա խաղաշրջանի մեծ մասը վնասվածքի պատճառով բաց է թողել, խաղային  փորձը նրան պակասում է:  Կևին Ֆոլանդից վերջին պահին հրաժարվեցին: Պոդոլսկին չի սիրում խաղալ  կենտրոնական հարձակվողի դիրքում: Գյոցեին ամեն չէ, որ հաջողվում է: 

 

Նախորդ հոդվածը‘Քերին և Լավրովը Փարիզում կքննարկեն ուկրաինական հարցը’
Հաջորդ հոդվածը‘Անգրագետ պաշտոնյան. «Առավոտ»’