‘
«Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլան դժգոհ է մնացել այն բանից, հյուսիսամերիկյան առաջնության աստեղերից կազմված թիմի ֆուտբոլիստները կոպիտ են խաղացել իր սաների հետ:
«Բավարիա»-ն զիջել է MLS-ի աստղային թիմին 1:2 հաշվով, սակայն Պեպը հիասթափվել է ոչ թե իր ֆուտբոլիստների խաղից, այլ հակառակորդների վտանգավոր և շատ կոպիտ սահանկումներից:
Խաղի ընթացքում Գվարդիոլան մի քանի անգամ ագրեսիվորեն ինչ-որ բան է գոռացել իր գործընկերոջ՝ MLS –ի աստղային թիմի մարզիչ Քեյլեբ Պորտերի ուղղությամբ, իսկ եզրափակիչ սուլոցից հետո չի սեղմել նրա ձեռքը;
«Ես նրան չեմ տեսել», — փորձել է արդարանալ Պեպը:
«Մենք ջանում էինք պահպանել խաղի կանոնները: Խաղացողները ուրախացրին ինձ իրենց խաղով: Իմ պարտականությունների մեջ չի մտնում այդ սահանկումներով անհագստանալը: Ինչ-որ ուրիշ մարդ դա պետք է աներ: Չգիտեմ, հաջողվեց դա նրան»,-Գվարդիոլայի պարզաբանումներն է մերբերում USA Today —ը:
Մարզիչ Քեյլեբ Պորտերը առանձնահատուկ նշանակություն չի տվել Գվարդիոլայի կատաղի արձագանքին:
«Այսօր դա քիչ բան է նշանակում,-ասել է նա: — Ոչ մի պատճառ չեմ տեսնում այդ մասին խոսելու; Մարզիչները տրվում են իրենց զգացմունքներին: Այսоր այնքան շատ լավ բան կար, որ ավելորդ եմ համարում մեծ պատմություն սարքել այդ դիպվածից»:
‘