‘Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը նյարդայնացել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերից’

2164

Ըստ հավաստի աղբյուրների` Սերժ Սարգսյանը խիստ զայրացած է Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի կապակցությամբ ու հրահանգ է իջեցրել իր տակ աշխատող ԶԼՄ-ներին` հակաքարոզչություն սկսել ՀԱԿ ղեկավարի դեմ: Մեր աղբյուրները նշում են, որ Սերժ Սարգսյանին հատկապես նյարդայնացրել են Տեր-Պետրոսյանի գնահատականները իր` Սերժ Սարգսյանի քայլերի վերաբերյալ: Միաժամանակ Սարգսյանը մտահոգված է այն հանգամանքով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը բավականին դրական ու լայն արձագանք են ստացել հասարակության մեջ: Ընդ որում, դա այն պարագայում, երբ Սերժ Սարգսյանը ավելի քան 3 տարի եվրոպացիների հետ բանակցությունից հետո վերջում տրամագծորեն հակառակ որոշում կայացրեց`  հօգուտ Ռուսաստանի: Մեր ունեցած տեղեկություններով` Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչությունը դրված է հատկապես այն շրջանակների վրա, որոնք նախկինում գործել են ՀԱԿ-ի տիրույթում:

www.zham.am

Նախորդ հոդվածը‘Հայերի գյուտերը’
Հաջորդ հոդվածը‘Ջուկիչը «Վալենսիայի» խաղացողներին. Ինձ հետ որևէ խնդիր ունե՞ք’