‘
Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան խոստովանել է, որ մարզական կարիերայի սկզբում ցանկացել է խաղալ պաշտպանությունում:
«Կարիերայիս սկզբում եղել եմ ձախ պաշտպան: Բացի այդ, խաղում էի վոլեյբոլ: Լավ զարգացած ռեֆլեքսներ ունեմ: Սիրում էի լինել խաղադաշտում, հնարքներ կատարել: Իսկ դարպասում երբեմն կանգնում էի ռոտացիայի համար:
Լրագրողները մի քանի անգամ ճանաչեցին լավագույն դարպասապահ, և որոշեցի կանգնել դարպասում: Մտածեցի, որ ապագայում կարող եմ ավելի մեծ հաջողությունների հասնել դարպասապահի դիրքում, ոչ թե պաշտպանությունում»,- Կուրտուայի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:
‘