‘Ինչո՞ւ չի հրապարակվում Ասոցացման համաձայնագրի բանակցային փաստաթուղթը’

870

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե այս փուլում փաստաթղթերը հրապարակել չեն կարող։ Խոսքը վերաբերում է Հայաստանի՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացին, որը գտնվում է ավարտական փուլում, եւ որից հետո, ըստ ամենայնի, նոյեմբերին կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում:

Մինչդեռ բանակցային փաստաթուղթը դեռևս պահվում է գաղտնի։ «Բոլոր նրանք, ովքեր պահանջում են, առաջարկում եմ կարդալ միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքը, որտեղ հստակ ամրագրված են ընթացակարգերը»,- հայտարարել է Բալայանը՝ հավելելով, թե դա կոնկրետ այս պայմանագրին չի վերաբերում, այլ ՀՀ կողմից ստորագրվող միջազգային բոլոր պայմանագրերին։

 Ըստ երեւույթին` այս անգամ էլ մենք ականատես կլինենք հայ-թուրքական արձանագրությունների նման մի գործընթացի, երբ դրանց բովանդակությունը հրապարակվեց նախաստորագրումից հետո: 

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Զինվորն ինքնասպան է եղել դիտաշտարակում’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Տեր–Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու Մովսես Հակոբյանի չհաջողված ասուլիսը (տեսանյութեր)’