‘Ինչու՞ Աշոտյանը չի ասում՝ ով է լինելու Թերլեմեզյանի անվան քոլեջի տնօրենը’

1198

«Չնայած Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի նշանակման եռօրյա ժամկետը վաղուց արդեն անցել է, բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը փետրվարի 14-ին կայացած մրցույթի հաղթող երկու թեկնածուներից և ոչ մեկին դեռ չի հրամանագրել քոլեջի տնօրենի պաշտոնում: Փոխարենը այս ընթացքում ԿԳ նախարարությունն իր ուշադրությունը սևեռել է ընտրությունների արդյունքներից բողոքող երկու թեկնածուների` Դավիթ Դավթյանի և Արմեն Հարությունյանի վրա. երկու օր առաջ նրանց կանչել են նախարարություն, բացատրական աշխատանքներ են տարել և հորդորել իրենց բողոքը հետ վերցնել, բայց թե Դավթյանը և թե Հարությունյանը հիմնավորել են իրենց բողոքները` կապված թեստավորման հարցերի, ընդունված պատասխանների և Աննա Մնացականյանի առաջադրվելու հետ, ի վերջո հրաժարվելով իրենց բողոքը հետ վերցնել: Այդքանով հանդերձ, ոչ ոք չի կասկածում, որ Աշոտյանն իր որոշումը հօգուտ Աննա Մնացականյանի է կայացրել, բայց, չգիտես ինչու, չի շտապում այն հրապարակել և վերջինիս հրամանագրել տնօրենի պաշտոնում: Հավանաբար, փորձելով լռեցնել բողոքող թեկնածուներին, փորձ է արվում ավելի անցավ դարձնել Աննա Մնացականյանի նշանակումը թերլեմեզյանականների համար:

Տնօրենի մրցույթին ներկայացված երեք թեկնածուներից մրցույթն անցել էին երկուսը` քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը: Ըստ ընթացակարգի, փաթեթն ուղարկվել էր ԿԳ նախարարություն, որից հետո Աշոտյանը եռօրյա ժամկետում պետք է ընտրեր քոլեջի տնօրենին»,- գրում է «Հրապարակը»

Նախորդ հոդվածը‘Մարադոնան կգլխավորի Իրաքի հավաքականը’
Հաջորդ հոդվածը‘WikiLeaks-ը միլիոնի չափ նոր փաստաթղթեր է հրապարակելու’