‘Ինչու՞ են «կոալիցիոն կանայք» ստորագրությունները ետ վերցրել «Մարտի 1-ի» նախաձեռնության տակից ‘

407

Վերջերս խորհրդարանում մի հետաքրքիր պատմություն է տեղի ունեցել՝ կապված մի նախագծի հետ, որը ենթադրում էր Մարտի 1-ի զոհերի հարազատներին տալ դրամական փոխհատուցում։ Մի խումբ պատգամավորներ՝ Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Հեղինե Բիշարյանը, Մարգարիտ Եսայանն ու Արծվիկ Մինասյանը, փետրվարի վերջերին ստորագրում են այդ նախագծի տակ։ Պարզվում է, սակայն, որ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանն ու ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը ստորագրել էին՝ առանց իրենց քաղաքական խմբերի հետ համաձայնեցնելու: Եվ դա մեծ սկանդալի պատճառ է դառնում։

Իսկ օրինագծով նախատեսվում էր 5 միլիոն դրամ փախհատուցում տալ Մարտի 1-ի զոհերի հարազատներին։ ՀՀԿ եւ ՕԵԿ քաղաքական ղեկավարները շատ արագ արձագանքել են կատարվածին, եւ իրենց պատգամավորների հետ շատ կարճ բացատրական աշխատանքից հետո Մարգարտ Եսայանն ու Հեղինե Բիշարյանը ետ են վերցնում իրենց ստորգրությունը օրինագծի տակից։ Սակայն հետագա իրադարձությունները դասավորվում են այնպես, որ վերջիններս «բարեհաջող կերպով» խուսափում են խայտառակ լինելուց։
Բանն այն է, որ նախագծի նախաձեռնող Նիկոլ Փաշինյանն այնուհետ հանդիպում է զոհերի հարազատների հետ, եւ վերջիններս, ըստ Փաշինյանի, առաջարկում են մի քիչ հապաղել՝ մինչեւ Եվրոպական դատարանի հետ կապված հարցերում հստակություն լինի, որից հետո միայն նախագիծը դնել շրջանառության մեջ։
Ահա այսպես կոալիցիոն կանայք ամեն տեղ հայտարարում են, որ զոհերի հարազատների կամքով է նախագիծը հետաձգվել, բայց մոռանում են մի շատ կարեւոր դրվագ հիշատակել՝ որ իրենք արդեն իրենց ստորագրությունը ետ էին կանչել այդ կարեւոր նախագծի տակից։

Վարդան Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը վստահ է, որ սպանության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց գործողություններին կտրվի համարժեք իրավական գնահատական’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը կդառնա Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը’