‘
Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ «Ման. Յունայթեդ»-ի վինգեր Ալեքսիս Սանչեսին թիմի մարզումներից հետո հաճախ նկատում են միայնակ ճաշելիս:
Mirror-ը հայտնում է, թե որն է դրա պատճառը.
«Կա բացատրություն, թե ինչու է Սանչեսը միայնակ ճաշում Կարինգտոնում: Նա մարզումներից հետո միշտ 30 րոպե մնում է, հարվածներ է կատարում և տուգանայիններ է իրացնում: Այն ժամանակ, երբ չիլիացին լոգանք է ընդունում, մյուս ֆուտբոլիստները սովորաբար արդեն ճաշած են լինում և հեռանում են»,- հայտնում է «ՄՅու»-ին մոտ կանգնած աղբյուրը:
‘