‘Ինչու՞ է մշակույթի նախարարությունը Կոբզոնին հեռու պահում լրագրողներից’

727

Հետաքրքիր հայտարարություն է տարածել «Արմենպրես» լրատվական գործակալությունը: Գործակալության կայքի ծանուցումների բաժնում՝ նոյեմբերի 21-ին սպասվող իրադարձությունների թվում նշվում է «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահում ռուսաստանցի հայտնի երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին դիմավորելու արարողության մասին: Ծանուցման տակ ավելացված է՝  «Չտարածել: Զանգահարեցին Մշակույթի նախ-ից»:

Մինչ այդ «Արմենպրես»-ը տեղեկացրել է, որ Իոսիֆ Կոբզոնը նոյեմբերի 22-ին բարեգործական համերգով հանդես կգա Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ մինչ այդ կհանդիպի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:  

Հետաքրքիր է, թե ինչու՞ է «Մշակույթի նախ-ը» որոշել չտարածել լրատվամիջոցներին հասցեագրված հաղորդագրությունը: Արդյո՞ք Կոբզոնը հրաժարվել է հանդիպել հայաստանյան լրագրողներին, թե՞ մշակույթի նախարարությունը որոշել է ճանաչված երգչի հետ օդանավակայանի VIP սրահում նախատեսված հանդիպմանը հրավիրել միայն իր նախընտրած «VIP» լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Նախորդ հոդվածը‘Մթնոլորտում ջերմային գազերի պարունակությունը նոր ռեկորդներ է գրանցում’
Հաջորդ հոդվածը‘Ինչպե՞ս ստանալ տարեկան 4 մլն 552 հազար դրամ աշխատավարձ, բայց հաշվին ունենալ 75 մլն դրամ և $40 հազար. Փոխոստիկանապետ լինելը բավարար է’