‘Ինչու՞ է Սերժ Սարգսյանի հետ խաշը գաղտնի պահվում. «ՉԻ»’

3198

Մամուլի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 11-ին Սերժ Սարգսյանը տոնախմբություն է կազմակերպել «Օջախ» ռեստորանում և խաշի հրավիրել մի շարք իշխանական և իշխանամետ լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողների:

«Չորրորդ իշխանություն»-ը այս կապակցությամբ գրում է. Սա, անշուշտ, ինչ-որ տեղ պարտադրված միջոցառում է եղել, որովհետև Սերժ Սարգսյանին հազիվ թե շատ դուր գան խաշի սեղանները: Նախ՝ որովհետև խաշի սեղանի շուրջ ընդունված չէ շատ կենացներ ասել, երկրորդ՝ որովհետև խաշից հետո սովորաբար չեն պարում:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա լրատվամիջոցների ղեկավարների հետ խաշ ուտելու մեջ, իհարկե, ոչ մի վատ բան չկա (խոլեստերինից բացի): Այլ հարց է, թե ինչու՞ է դա գաղտնի արվում: Գուցե «կողմերը» հոգու խորքում, այնուամենայնիվ, հասկանու՞մ են, որ այնքան էլ լավ բան չեն անում, և ավելի լավ է՝ այդ մասին ոչ ոք չիմանա:

Նախորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը փոքրիկ Սերյոժային (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘102-րդ ռազմաբազայում հոգեհանգստի պատարագ է մատուցվել Ավետիսյանների ընտանիքի համար’