‘Ինչու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել ԼՂՀ’

1057

Արցախի Հանրապետության ղեկավար Բակո Սահակյանը փետրվարի 7-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հանդիպմանը արծարծվել են երկու հայկական հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Երկուստեք նշվել է Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերի միջեւ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, հատկապես` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Արցախի միջազգային ճանաչման գործում:

 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Յուրի Մանուկյանը’
Հաջորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է հիվանդանոց’