‘Ինչու՞ լվացող միջոցների վրա հայերեն մակնշում չկա’

1706

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ շուկայում գտնվող լվացող և մաքրող միջոցները հիմնականում վաճառվում են առանց հայերեն մակնշման:

Այսպիսով հայ սպառողը ձեռք է բերում ապրանք՝ վերջինիս մասին չունենալով պատշաճ տեղեկատվություն (եթե իհարկե չի տիրապետում օտար լեզուների, այն դեպքւմ, երբ արտադրողների կողմից կիրառվում են խաբկանք առաջացնող մարքետինգային տարբեր հնարքներ): Պատճառն այն է, որ որոշակի նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգում մակնշմանը ներկայացվող պահանջները չեն պարտավորեցնում ապահովել հայերեն մակնշումը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ը տեղեկացնում է, որ մոտ օրերս Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը կներկայացնի տեխնիկական կանոնակարգում փոփոխություն կատարելու առաջարկությունը, որպեսզի պարտադիր հայերեն մակնշում կատարվի:

Կազմակերպությունը վերջերս դիմել է նաեւ Էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչությանը՝ ներկայացնելով խնդիրը և առաջարկելով տեխնիկական կանոնակարգում անրհրաժեշտ փոփոխության սեփական տարբերակը: Տեսչությունն իր պատասխանում նշել է, որ նման փոփոխություններ կատարելու իրավասություն չունի, այնինչ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ը նկատում է, որ տեսչությունը ոչ միայն լիազորված է, այլեւ պարտավոր է ուսումնասիրել շուկան եւ նման փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես գալ:

 

 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը չի երդվել երբեք չպատերազմել’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Եւ մի տանիր զմեզ յԵւրասիա, այլ փրկեա զմեզ յԵւրոպայէ’