‘Ինչու՞ չեն պարգևատրվում բոլոր զինծառայողները, որոնք հետ են մղել հակառակորդի հարձակումը’

1420

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյբուքում անդրադառնում է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած հարձակմանը, որի հետևանքով հակառակորդի գնդակից զոհվել էր Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Բաղդասարյանը գրում է. «Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: «9-ը հոգուց բաղկացած սովորական ստորաբաժանումը հետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբերի` շուրջ 30 հոգու: Միթե սա հերոսություն չէ»,- այսօր Երանի դպրոցներից մեկի աշակերտների հետ հանդիպման ժամանակ ասել է նախարար Սեյրան Օհանյանը: Մի հարց եմ ուզում տալ նախարարին, ինչու նրանց անունները չեք հրապարակում, ինչու բոլորին չեք պարգևատրում»:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական գնդակից զոհված սերժանտին կհուղարկավորեն Եռաբլուրում’
Հաջորդ հոդվածը‘2013 թվականին «Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրել է 3,2 մլն. տոննա բեռ և 415 հազ ուղևոր’