‘
Օդանավակայանում ԱԽՔ-ի հետ կապված հայտնի միջադեպից հետո հանրությունը սպասում է լուծումների: Հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանը ինքնակոչ է դարձել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ, օրենքի կոպիտ խախատումներով ինքն իրեն հռչակել է այդ պաշտոնում: Երբ կեղծիքը բացահայտվել է, ստացել է համապատասխան թուք ու մուրը, ու հիմա օլիմպիական կոմիտեն պարտավոր է չճանաչել վոլեյբոլի ֆեդերացիայի նիստի արդյունքները:
Հանուն անկեղծության՝ նշենք, որ սա ԱԽՔ-ին հիշելու և ևս մեկ անգամ նրա ով լինելը հիշատակելու լավ առիթ էր: Դա էր պատճառը, որ հասարակական տրամադրությունները միանգամից ձեւավորվեցին ընդդեմ Բաղդասարյանի: Միայն խոշորացույցով կարելի է պեղել հատուկենտ մարդկանց, ովքեր փորձում են ինչ-որ կերպ սատարել Արթուր Բ-ին: Որովհետեւ սատարելը նշանակում է բռնել արթուրացման ճանապարհը: Զարմանալիորեն՝ դրանց թվում էր ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան՝ պատգամավոր Արթուր Գևորգյանը՝ Արթուր Գ-ն:
Այսպիսով, ինչո՞ւ է Արթուր Գ-ն սատարում Արթուր Բ-ին: Կարծում են՝ք այստեղ խնդիրը նեղ անձնական է: Մեր տեղեկություններով՝ Արթուր Գ-ն վաղուց ուզում է դառնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ինչը չի հաջողվում: Իսկ չի հաջողվում, որովհետեւ կա շատ պարզ պատճառ: Այսօր բռնցքամարտի ֆեդերացիան ղեկավարում են մարդիկ, ովքեր իրենց անձնական միջոցներից զգալի գումարներ են դնում մարզաձեւի զարգացման համար: Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է: Իսկ մեր հերոսը՝ Արթուր Գ-ն, պարզապես ուզում է իր համար նոր տիտղոս ունենալ: Առանց ներդրումային ծրագրի, առանց զարգացման ծրագրի: Դա է պատճառը, որ բռնցքամարտի հանրությունը երկար ժամանակ է մերժում է ոստիկանապետի փեսային:
Բոլորն են հասկանում, որ ԱԽՔ-ը չի պատրաստավում որեւէ բան անել մեր վոլեյբոլի զարգացման համար: Նրան պարզապես տիտղոսն է պետք Պատրուշեւի մոտ թիթիզանալու համար:
Տեսնելով այս նախադեպը՝ Արթուր Գեւորգյանը (Արթուր Գ-ն) մտածել է , որ մի օր էլ նա կկարողանա խախտումներով, ահաբեկումներով, կեղծիքներով ինքնահռչակվել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: Օլիմպիական կոմիտեի խնդիրը այստեղ շատ հստակ է՝ կանգնած մնալ օլիմպիական սկզբունքների վրա:
Հ. Գ. Սոցիալական ցանցերում սկսվել է օլիմպիական կոմիտեին ուղղված՝ պահանջում ենք չճանաչել ԱԽՔ-ի ընտրությունը շարժումը: Կարծում ենք՝ 1-2 օրվա ընթացքում օլիմպիական կոմիտեն կհստակեցնի իր դիրքորոշումը:
Արմեն Ասրյան
‘