Ինչու է հետաձգվել Աբասի այցը Ռուսաստան

114

Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը պարզաբանել է, որ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի նոր այցին առայժմ խանգարում է «ավիահաղորդակցությունը»։

Մայիսին մի շարք ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել մայիսի 9-ի շքերթի առթիվ Պաղեստինի ղեկավարի այցելության հնարավորության մասին։ Սակայն Կրեմլն այդ լուրերը հերքել էր։

«Աբասը սիրում է Ռուսաստանը։ Բայց հիմա այցը դժվար է պլանավորել։ Ավիահաղորդկցության պատճառով։ Գրեթե անհնար է։ Երբ հնարավոր լինի, նա, իհարկե, կայցելի»,- ասել է դեսպանը։

Աբասը վերջին անգամ Ռուսաստան է այցելել 2021 թ․ նոյեմբերին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ընդունել էր Սոչիում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՍիրիայի հարցով բոլոր պատվիրակությունները ժամանել են Նուր-Սուլթան
Հաջորդ հոդվածըՊորտուի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ