‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հոկտեմբերի 27-ի ողբերգության նախօրեին Սերժ Սարգսյանը իր ձեռամբ պարգեւատրել էր այդ գործով ժամանակին անցնողներից մեկին՝ Հայկ Բաբուխանյանին, ով 2012-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակով պատգամավոր է դարձել: Եւ այո, խոսքն այն նույն Բաբուխանյանի մասին է, ով իր թերթում՝ «Իրավունքում», ժամանակին ամենավիրավորական «բանաստեղծություններն» էր տպագրում Սերժ Սարգսյանի դեմ: Եւ թերեւս, հենց այդ բանաստեղծական տաղանդի համար նաեւ Սերժ Սարգսյանը որոշեց պարգեւատրել Բաբուխանյանին: Բայց պարզվում է՝ միայն նման տեքստերը չեն, որ Սարգսյանին ստիպել են «գնահատել» Բաբուխանյանի տաղանդը: Ժամանակին, Բաբուխանյանն իր թերթում նաեւ այսպիսի ծաղրանկարներ էր տպագրում Սերժ Սարգսյանի մասին: Եւ փաստորեն, Սերժ Սարգսյանին նաեւ իր վերաբեյալ այս ծաղրակարներն էր ներշնչել Բաբուխանյանին պարգեւատրելու հարցում:
‘