‘
«Էսպանյոլի» դեմ արտագնա խաղում Կեյլոր Նավասը արդյունավետ սխալ գործեց՝ որն ավարտվեց դարպասի գրավումով։ Այդ սխալից հետո հեռարձակման ռեժիսորը փորձեց որսալ Իկեր Կասիլյասի դեմքը, բայց, այնուամենայնիվ, որոշ բաներ հեռարձակումից դուրս էին մնացել։
Իսպանական «Canal+»-ը հատուկ հոլովակ է պատրաստել, որում պարզ երևում է, թե ինչպես է «Ռեալի» պահեստայինների նստարանը, մասնավորապես՝ Կասիլյասը, Կոենտրաուն ու դարպասապահների մարզիչ Վիլիամ Վեկին, արձագանքում այդ սխալից հետո։
‘